Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին մեղադրել է իր երկրի դեմ «հերթական գրոհի» մեջ։ «Նա դարձել է Եվրոպայում պատերազմի ամենամեծ հրահրիչներից մեկը, սակայն նրա ռազմական քաղաքականությունը անհաջողություն է կրում։ ՈՒկրաինայում եվրոպական փողերը սպառվում են, իսկ լեհ ժողովուրդը հոգնել է պատերազմից»,- գրել է Օրբանը Х սոցցանցում։               
 

Մենք Մայր հողում փախստական չենք

Մենք Մայր հողում փախստական չենք
21.09.2025 | 13:27

«Ղարաբաղի ժողովուրդը փախստականի իրենց կարգավիճակը պետք է փախարինեն ՀՀ հպարտ քաղաքացիությամբ»․ Փաշինյան։

Արցախահայությունը միշտ եղել է ու կա որպես ՀՀ քաղաքացի։

Բայց դու դավաճանել ու զրկել ես նրան հպարտության աղբյուրից։

Դավաճանել ու զրկել ես նրան իր սուրբ հայկական Արցախից։

Մենք Մայր հողում փախստական չենք։

Մենք այս ամեն ինչի զոհն ենք դարձել ձեր գործած մեղքերի պատճառով։

Դուք իրավունք չունեք Արցախցիների անունից խոսելու։

Ձեր ամեն մի խոսքը մեզ համար անեծք է։

Ձեզ ոչ մի ներում չի լինելու, ինչքան

էլ ժամանակ անցնի։

Մեր վիշտն ու ցավը բուժում չունեն առանց Ադցախի և դուք մեզանից խլել եք այդ հպարտության գաղափարը։

Վաճառել եք թուրքին մեր հերոսների արյունով սնված իրական հպարտության առիթը։

Չեք կարող մեզ համոզել կամ ստիպել լռել։

Կգա ժամանակ մենք կրկին նորից կունենանք հայկական Արցախ և հպարտ ՀՀ քաղաքացու կերպար։

Բայց արդեն առանց քեզ ու քո նման դավաճանների։

Անաստաս ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2859

Մեկնաբանություններ